Մեր մասին

PetCity ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2020թ-ի գարնանը: Առաջին իսկ օրվանից մենք որոշեցինք կառուցել մեր կենդանիների քաղաքը մի քանի հիմնարար արժեքների շուրջ:

1) Սեր և հոգատարություն ընտանի կենդանիների և նրանց տերերի նկատմամբ

2) Բացարձակ ազնվություն

3) Պատասխանատվություն

4) Առավելագույն հարմարավետություն

5) Շարունակական զարգացում և կատարելագործում:

Ելնելով այս սկզբունքներից՝ մենք հավաքագրել ենք թիմ, որտեղ բոլորը կիսում են մեր անսահման սերը կենդանական աշխարհի հանդեպ(մեզնից շատերն ունեն ընտանի կենդանիներ): Մենք նաև որոշեցինք ստեղծել միայն բարձրորակ ապրանքների այնպիսի տեսականի, որտեղ կլինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր հաճախորդներին և նրանց ընտանի կենդանիներին և միևնույն ժամանակ չեն լինի որակի վերաբերյալ կասկածներ։

Մենք որոշեցինք, որ մեր հաճախորդների և նրանց ընտանի կենդանիների ազատ ժամանակը ամենաարժեքավոր հարստությունն է, որը չի կարելի վատնել: Այդ իսկ պատճառով ստեղծեցինք կայք, որտեղ մեր հաճախորդները կարող են գտնել և պատվիրել իրենց կենդանիներին անհրաժեշտ բոլոր ապրանքները և ստանալ դրանք Երևանում անվճար առաքմամբ՝ իրենց համար հարմար պահին:

Բացման օրվանից մեր առաքելությունն է դառնում «Ընտանի կենդանիների և նրանց տերերի կյանքը դարձնել ավելի հարմարավետ և երջանիկ՝ կենտրոնանալով միայն լավագույն որակի վրա», որին մենք մոտեցանք առավելագույն պատասխանատվությամբ:

Այս պահի դրությամբ մենք ունենք երեք խանութ՝ Ծարավ Աղբյուր 181/2, Էրբունի, Ազատամարտիկների պողոտա 49 և Ն. Տիգրանյան 27 հասցեներում, որտեղ կարող եք գտնել բարձրորակ չոր և թաց կերերի, կերամանների, անուշեղենի, խաղալիքների, անկողնային պարագաների և բների, հիգիենայի պարագաների, դեղամիջոցների և հագուստի մեծ տեսականի, այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Farmina, Royal Canin, Pet-Interest, Apicena, Trixie և այլն, իսկ մեր փորձառու խորհրդատուները միշտ ուրախ կլինեն օգնել ձեզ գտնել և ընտրել հենց այն մթերքը, որը կդարձնի ձեզ և ձեր ընտանի կենդանիներին իրապես երջանիկ:

Սիրելի ընկերներ, հիշե՛ք, որ դուք պատասխանատու եք նրանց համար, ում ընտելացրել եք ձեզ։ Սիրեք և փայփայեք ձեր ընտանի կենդանիներին, քանի որ  նրանք ձեզ սիրում են անմնացորդ)։