Categories
Uncategorized

Ինչպես ընտրել շան կերեր:

Ինչպես ընտրել շան կերեր

Շան առողջությունը սկսվում է ճիշտ սննդակարգից, որն էլ իր հերթին պահանջում է սննդի ճշգրիտ ընտրություն: Ճիշտ կատարել կերի ընտրությունը շատ կարևոր և միևնույն ժամանակ բավականին բարդ խնդիր է շան տիրոջ համար: Այս տեղեկատվությամբ` մենք կփորձենք հնորավորինս ձեզ ինֆորմացնել և օգնել հաջողությամբ հաղթահարել տվյալ խնդիրը:

Շների համար նախատեսված կերերը կարելի է դասակարգել՝

  1. Ըստ կոնսիստենցիայի(չոր, պահածոյացված և կիսաչոր)
  2. Շան տարիքի(Starter(Ձագուկ)՝ 2 շաբաթականից մինչև 2 ամսեկան, Junior(պատանի)՝ 2-12 ամսեկան, Adult(հասուն)՝ 1-8 տարեկան) և Senior(8 տարեկանից բարձր)
  3. Ցեղատեսակի չափսի՝ Mini(փոքր չափսեր ունեցող ցեղատեսեկների շներ), Medium(միջին չափսեր ունեցող ցեղատեսեկների շներ), Maxi(մեծ չափսեր ունեցող ցեղատեսեկների շներ), Giant(ամենամեծ չափսեր ունեցող ցեղատեսեկների շներ)
  4. Կոնկրետ շան ապրելակերպի՝ Activ կամ Energi(ակտիվ ապրելակերպ վարող շների համար), Normal կամ Standart(միջին ակտիվ ապրելակերպ վարող շների համար) և Light(այն շների համար, որոնք կորցրել են իրենց նախկին ակտիվությունը և հակված են գիրության)։

Առանձին նշենք նաև բուժիչ կերերը, որոնք նախատեսված են տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող շների համար և հղի շների համար նախատեսված հատուկ կերերը:

Չոր կերեր: Չոր կերերում օգտակար նյութերը հատուկ հաշվարկված և  խտացված են։ Այս կերերը պատրաստվում են 150°C ջերմաստիճանում, ինչը բարելավում է բաղադրիչների մարսումը:

Չոր կերերը բաժանվում են չորս դասի՝

  1. Էկոնոմ – Այս կերերը պարունակում են քիչ քանակությամբ բնական բաղադրիչներ, մեծ է սոյայի և հացահատիկային պրոդուկտների առկայությունը: Առկա են նաև տարատեսակ համային հավելումներ: Այս դասի միակ առավելությունը մատչելի գինն է։
  2. Պրեմիում – Այս դասի կերերը արդեն պարունակում են միս/ձուկ, բրինձ և բանջարեղեն (օրինակ՝ ճակնդեղ կամ կարտոֆիլ): Առկա են նաև ենթամթերքներ, բայց որակյալ:
  3. Սուպեր պրեմիում – Տվյալ դասի կերերը հանդիսանում են բնական և հավասարակշռված պրոդուկտ, քանի որ պարունակում են միայն բնական միս և նվազագույն քանակի հացահատիկային պրոդուկտներ, իսկ համային հավելումներ չկան:
  4. Խոլիստիկ – Տվյալ դասի կերերի բաղադրիչները ենթարկվում են որակի խիստ հսկողության: Այստեղ չկան կոնսերվանտներ կամ համային հավելումներ:

Պահածոյացված կերեր: Այս կերերի որոշ տեսակներ ունեն տհաճ հոտ, սակայն շատ դեպքերում շները հավանում են հենց պահածոյացված կերերի և’ հոտը և’ համը։ Լավագույն սնունդ գնելու համար նայեք պիտակին: Փնտրեք կեր, որտեղ որպես հիմնական բաղադրիչ նշված կլինեն միսը, ձկնամթերքը կամ թռչնամիսը: Անորակ պահածոների մեջ բաղադրության ավելի քան 80%-ը ջուրն է։ Պահածոյացված բարձրորակ կերերը պարունակում են ամբողջական բանջարեղեն, ոչ թե բրնձի թեփ, բրնձի ալյուր կամ գարեջրի եփման համար նախատեսված բրինձ:

Կիսաչոր կերեր: Այս կերերը պարունակում են տարատեսակ օգտակար(պրոպիլեն գլիկոլ՝ սնկերի և բակտերիաների առաջացումը կանխելու համար, ձուկ և կենդանական հյուսվածք) և ոչ այնքան(շաքարավազ, ջրի մեծ քանակություն) բաղադրիչներ:

Եվ այսպես մենք դասակարգեցինք բոլոր կերերը և հասկացանք ինչես կարող եք ընտրել կեր հենց ձեր շան համար: Վերջում մի քանի խորհուրդ, թե ինչին արժի ուշադրություն դարձնել կեր գնելիս և ինչից հեռու պահել ձեր շանը:

  1. Պարտադիր ճշտեք կերի բաղադրությունը: Յուրաքանչյուր կերի բաղադրության ցուցակում բաղադրիչները գրվում են ըստ իրենց պարունակության ծավալի։ Առաջին տեղը զբաղեցնում է բաղադրիչը, որի պարունակությունը ամենաշատն է, նրան հաջորդում են երկրորդային բաղադրիչները, որոնց տեսակարար կշիռը դեպի ցուցակի վերջը զգալիորեն նվազում է։ Լավ կլինի, եթե առաջին բաղադրիչները լինեն հավի, հնդկահավի կամ տավարի մսի: Բաղադրության մեջ նաև պիտի լինեն սպիտակուցներ, ածխաջրեր, կեդնդանական ծագում ունեցող ճարպեր, որոշ տեսակի հացահատիկային մթերքներ (շականակագույն կամ սպիտակ բրինձ, գարի):
  2. Բնական կոնսերվանտներն են վիտամին E-ն և C-ն, ինչպես նաև յուղերն ու բուսական էքստրակտներ, օրինակ խնկունու: Աշխատեք խուսափել այլ կոնսերվանտներ պարունակող կերեր գնելուց:
  3. Եթե շունը տառապում է ալերգիայից, ընտրեք գառան, բիզոնի մսով կամ սաղմոնով կերեր։
  4. Մի տվեք ձեր շանը խաղող կամ չամիչ(կենդանիների մոտ առաջացնում են սուր երիկամային անբավարարություն), շոկոլադ(կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ, սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի խախտում, սրտի կաթված), սոխ և սխտոր(շների մոտ առաջացնում է հեմոլիտիկ անեմիա՝ բավականին ծանր, բայց ժամանակավոր հիվանդություն) և եգիպտացորենի ձողիկներ(կարող է վնասել շան աղիքները):
  5. Միշտ հիշեք, դուք եք ձեր շան լավագույն ընկերն ու բարեկամն եք և պատասխանատու եք նրա համար, քանի որ նա անմնացորդ սիրում և հավատարիմ են ձեզ: