Categories
Uncategorized

Ընտանի կենդանիների ատամի խնամքն ու դրա կարևորությունը

Եթե խոսենք ընտանի կենդանիների ատամների խնամքի կարևորության և իհարկե այն ճիշտ կազմակերպելու մասին։ Կենդանիների ինքնազգացողությունը անմիջականօրեն կապված է ատամների և բերանի խոռոչի վիճակից, ինչպես մարդկանց մոտ։ Ատամնացավը և վնասված լնդերը կարող են հանգեցնել նրան, որ կենդանին հրաժարվի սննդից, իսկ այտուցվածությունն էլ ավելի վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ։

📍 Իսկ Դուք գիտեի՞ք, որ ատամների առողջությունը ընտանի կենդանիների մոտ կախված է ոչ միայն հիգիենայից այլև գեներից, ցեղատեսակների առանձնահատկություններից, սննդից և այլն։

✅ Օրինակ փոքր շունիկներն ավելի հաճախ են ունենում խնդիրներ ատամների հետ, որոշներն արդեն 7 տարեկան հասակում կարող են զրկվել ատամներից և անցնել միմիայն թաց կերերի։

❗Ահա մի քանի խորհուրդ մասնագետներից՝

📍Կերակրեք Ձեր շներին և կատուներին չոր կերերով, քանի որ այն օգնում է մաքրել ատամներն ատամնափառից։ Չոր կերի մնացորդները բերանի խոռոչում քիչ են մնում, այսինքն մանրէներն էլ չեն բազմանում։

✅ Չոր կեր ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն նախատեսված լինի Ձեր շան կամ կատվի տարիքին ու չափերին

📍 Եթե ձեր կենդանիները սիրում են խաղալ և կրծոտել ռետինե խաղալիքներ, ոսկորիկներ, ձողիկներ, ապա ատամնափառի առաջացումը կնվազի։

✅ Ձեզանից պահանջվում է միայն ժամանակին ձեռք բերել նոր անուշեղեն կամ խաղալիք

📍 Իսկ եթե Ձեր կենդանիներին այնքան էլ չեն հետաքրքրում խաղալիքներն ու անուշեղենները, ապա առանց ատամի խոզանակի և մածուկի հարցը չի լուծվի։ Ատամնափառը կարող է վերածվել ատամնաքարի, ինչն էլ կայտուցի լնդերը։

✅ Ատամները կարելի է լվանալ ամեն օր, նվազագույնը շաբաթական 2-3 անգամ

📍Տարեկան 1-2 անգամ մասնագետը պետք է զննի ատամները։ Որպեսզի զննումը չվերածվի պատերազմի,ինչը սակայն անխուսափելի է փիսոների դեպքում, հարկավոր է շաբաթվա ընթացքում շունիկների ատամներն ինքնուրույն զննել՝ տալով հրաման «ցույց տուր ատամներդ»։

✅ Վերջում չմոռանաք խրախուսել նրան՝ ալով նրա սիրած անուշեղենից