ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ

Պատվերի առաքումը Երևանում կատարվում է ԱՆՎՃԱՐ։ Նույն օրը մինչև ժամը 19:00 կատարված պատվերների առաքումն իրականացվում է տվյալ օրը, իսկ 19:00-ից հետո կատարված պատվերների դեպքում՝ հաջորդ օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին նախօրոք տեղեկացվում է առաքման ժամի վերաբերյալ:

Վճարման կարգը Petcity.am-ում վճարումը կարելի է իրականացնել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են Converse Bank և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ArCa, VISA, MasterCard ունեցող քարտապանները:

Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով:

Petcity.am-ում ապրանքն ընտրելիս անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝ 1. Նշել Ձեր նախընտրած ապրանքը, 2. Նշել ապրանքի առաքման հասցեն, 3. Նշել ապրանքը ստացողի հեռախոսահամարը, 4. Նշել հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա առաքման հասցեն էլ ավելի հեշտ գտնելու համար:

Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում Գնված ապրանքը հնարավոր է վերադարձնել 14 օրյա ժամկետում ՀԴՄ կտրոնը ներկայացնելու դեպքում, եթե ապրանքը չի ենթարկվել քանակական և որակական փոփոխությունների, պահպանվել է ապրանքային տեսքը, բացառություն են կազմում կայքում առկա բոլոր կենդանիները, դեղամիջոցները և կենդանիերի սննդամթերքը: Գնված ապրանքը հնարավոր է փոխարինել առաքման պահին Ձեր կողմից նախընտրած մեկ այլ ապրանքով, տվյալ դեպքում կգանձվի միայն ապրանքների գների տարբերությունը առկայության դեպքում: